Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուց վերցված նմուշների անալիզների արդյունքները փոխանցվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ):
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Մարտինա Ֆիցը նշել է, որ Բեռլինն այս տվյալները ուղղակիորեն Ռուսաստանին փոխանցելու հիմքեր չի տեսնում և Մոսկվային կոչ է արել միջադեպի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել։
Հիշեցնենք, որ Նավալնու ինքնազգացողությունը վատացել էր օգոստոսի 20-ին:
Այս մասին տեղեկանում ենք DPA գործակալությունից:

