ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ին` ժամը 16։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռադիոկայմ թաղամասից դեպի Քանաքեռ տանող հատվածում գտնվող այգում հայտնաբերվել է քաղաքացու դի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղի-Սարկավագի փողոցի խաչմերուկի մոտակայքում գտնվող կանաչապատ տարածքում հայտնաբերվել է քաղաքացու (արական սեռի, ծնված 1979 թ․) դի։
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ժամանումը։