fbpx
Ժամանց

Մեկնարկել են Թղթե տուն սերիալի առաջին սփին-օֆֆի նկարահանումները

Իսպանիայում մեկնարկել են «Թղթե տուն» սերիալի առաջին սփին-օֆֆի նկարահանումները։ Այս մասին հայտնում է El Pais-ը։

Նախագիծը, որը կոչվում է «Բեռլին», կկենտրոնանա Պեդրո Ալոնսոյի մարմնավորած կերպարի կյանքի վրա՝ երկրում ամենամեծ կողոպուտն իրականացրած հանցախմբին միանալուց շատ առաջ։ Netflix-ի նոր շոուում կներկայացվեն նաև դերասաններ Միշել Ջեները, Տրիստան Ուլոան, Բեգոնյա Վարգասը, Ջոել Սանչեսը և Խուլիո Պենյան։

Սերիալը, որի ռեժիսորներն են Ալբերտ Պինտոն, Դեյվիդ Բարոկալը և Ջեֆրի Քաուպերը, կունենա ութ դրվագ։ Ըստ հեղինակների՝ Paper House-ի սփին-օֆֆը նույնպես կկենտրոնանա կողոպուտների վրա, սակայն այն կունենա ավելի շատ կատակերգական և ռոմանտիկ տեսարաններ:

«Բեռլինի» նկարահանումները տեղի կունենան երկու երկրներում՝ Իսպանիայում եւ Ֆրանսիայում։ Նախագծի պրեմիերայի ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ