Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և Հադրութի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ՝ հուլիսի 20-ին, «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում կկազմակերպվի շաբաթօրյակ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը:
Նա նշել է, որ ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են մինչև հուլիսի 17-ը դիմել Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին:
«Հուլիսի 20-ին` ժամը 09:00-ին, հավաքվելու ենք Հադրութի Ազատության հրապարակում, և մայթերից աղբ հավաքելով` քայլելու ենք դեպի «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցի տարածք: Ցանկալի է, որ ծրագրի մասնակիցները ներկայանան ձեռնոցներով: Կոչ ենք անում քաղաքային բոլոր ծառայություններին` միանալ այս նախաձեռնությանը և իրականացնել շաբաթօրյակներ: Շաբաթօրյակի վերջում սպասվում է հյուրասիրություն», -ավելացրել է Ե. Հայրիյանը։
Նա ընդգծել է, որ շաբաթօրյակների պարբերաբար կազմակերպումը կխթանի, որ հասարակությունը մաքուր պահի իր շրջակա տարածքը և աղբակույտեր չառաջացնի:
Գրում է Արցախպրես-ը։