Ջրհեղեղի հետևանքով Տյումենի մարզի ավելի քան 2,8 հազար բնակիչ է տարհանվել։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։
«Ներկայումս տարհանվել է 2801 մարդ, այդ թվում՝ 717 երեխա։ Նրանցից 322-ը, այդ թվում՝ 138 երեխա, գտնվում են ժամանակավոր կեցության կենտրոններում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
