2020 թվականին տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությունը լինելու է պատմության մեջ առաջինը, որը կանցկացվի 12 տարբեր երկրների քաղաքաներում։ RT-ի հաղորդմամբ՝ եվրո-2020-ի նոր ձևաչափի մասին է խոսել ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն Մարտին Կալենը։
«Որպեսզի խուսափենք լոգիստիկայի խնդիրներից, բոլոր ազգային թիմերը կտեղակայվեն Եվրո-2020-ի՝ իրենց մոտակա քաղաքներում: Այսպես, Սանկտ Պետերբուրգը կապված է Կոպենհագենի հետ: Ռուսաստանը երկու խաղ կանցկացնի այստեղ, իսկ Դանիան՝ այնտեղ:
Իսկ նրանց մրցակիցները կճամփորդեն այդ կետերի միջև: Ուստի հավաքականները ստիպված չեն լինի լքել երկու երկրների սահմանները», – ասել է Կալենը: