ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի արդարադատության նախարարությունից պաշտոնական ծանուցագիր են ստացել այն մասին, որ չեն կարող պատժամիջոցներ կիրառել այն ակումբների նկատմամբ, որոնք չեն լքել Եվրոպայի Սուպերլիգան:
Շվեյցարիայի դատական իշխանությունները նախազգուշացնում են միջազգային ֆուտբոլային կազմակերպություններին պատժամիջոցներ չկիրառել «Բարսելոնայի», «Ռեալի» և «Յուվենտուսի» նկատմամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին 12 հիմնադիր թիմեր հայտարարեցին Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին, բայց երկու օր անց 9 ակումբներ, երկրպագուների, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և իրենց երկրների քաղաքական գործիչների ճնշման ներքո, հայտարարեցին մրցաշարից դուրս գալու մասին:
Այս մասին տեղեկանում ենք Cadena SER հրատարակությունից։