fbpx
Սպորտ

ՈւԵՖԱ-ն կաջակցի Մխիթարյանին՝ Ադրբեջանի վիզա ստանալու հարցում

ESPN սպորտային պորտալը տեղեկացնում է, որ ՈւԵՖԱ-ն կաջակցի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Ադրբեջանի վիզա ստանալու հարցում՝ Եվրոպա լիգայում լոնդոնյան ակումբի եզրափակիչ դուրս գալու դեպքում։

«ՈւԵՖԱ-ի համար դա նորմալ գործընթաց է՝ ուղարկել նամակներ ակումբներին, ասոցիացիաներին կամ դեսպանատներին ֆուտբոլիստներին վիզա տրամադրելու համար, և թույլատրել նրանց հանդես գալու ՈւԵՖԱ-ի մրցաշարերում», – ՈւԵՖԱ-ի աշխատակցի խոսքերը փոխանցում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ նախկինում Մխիթարյանը խնդիրներ ունեցել է Ադրբեջանի մեկնելու հետ կապված։ Առաջին դեպքը գրանցվել է 2015 թվականին, երբ հայ ֆուտբոլիստ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, իսկ երկրորդ դեպքը նախորդ տարի, արդեն «Արսենալի» կազմում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ