Ուգանդայում պատվաստում են անցկացնում Էբոլա տենդի դեմ։ Հիվանդությունը երկիր է թափանցել Կոնգոյից, որտեղ գրանցվել է այս հիվանդության լուրջ բռնկում:
Anadolu Ajansi-ն հայտնում է, որ պատվաստումն անցկացնում են Կոնգոյի, Կագանդոյի, Բվերայի և Մպոնդվեի սահմանին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ուգանդայում գրանցվել է Էբոլայի 96 դեպք: Գրանցվել է նաև մահվան 2 դեպք՝ հունիսի 11-ին և 12-ին մահացել էին 5-ամա տղա և նրա տատիկը, որոնք վարակվել էին Կոնգո ուղևորության ժամանակ:
Նշենք, որ Կոնգոյում Էբոլա տենդի բռնկումը սկսվել է 2018 թվականի օգոստոսին. չնայած կանխարգելիչ բոլոր միջոցառումներին, վարակվել է ավելի քան 2 հազար մարդ, որից 1200-ը մահացել է:
Չի նշվում, թե պատվաստման համար կոնկրետ ինչ պատվաստանյութ է օգտագործվում: