Մարտի 23-ին փոթորկի ժամանակ նորվեգական Viking Sky նավի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել։ Ոստիկանության փոխանցած տվյալներով՝ նավում գտնվել է 1300 ուղևոր։ Իրականացվել է մարդկանց տարհանում, որը շարունակվել է ողջ գիշեր։
Ուղևորերից մեկն իր թվիթերյան էջում տեղադրել է տեսանյութ խորտակվող նավի տախտակամածից, որի կադրերում երևում է, թե ինչպես են ուժեղ տատանման պատճառով նավում գտվող սեղաններն ու աթոռները սահում գետնի վրայով։
Տարհանվող մարդկանց ընդունելու համար ցամաքում ճամբար է կազմակերպվել։
Still waiting for evacuation. #VikingSky #Mayday pic.twitter.com/6EvcAjf5D2
— Alexus Sheppard 🏳️⚧️🏳️🌈 (@alexus309) March 23, 2019
