Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը պնդում է, որ ժամանակին մտածել է հոր սպանության մասին՝ մորը բռնության ենթարկելու պատժառով «վրեժ լուծելու» համար: Դերասանի «հուշերից» հատվածներ է մեջբերում People ամսագիրը:
«Երբ ես ինը տարեկան էի, տեսա, որ հայրս այնպես է հարվածում մորս գլխին, որ նա ընկնում է», – ասել է Սմիթը:
Դերասանի խոսքով՝ այդ պահն ազդել է իր ողջ կյանքի և կարիերայի վրա: Երկար ժամանակ նա հավատում էր, որ արժանի չէ ճանաչման, գովասանքի, ուշադրության, հանդիսատեսի անկեղծ ծիծաղի, քանի որ այդ ժամանակ նա չի պաշտպանել իր մորը: