Թենիսիստուհի Սերենա Ուլյամսը խոսել է Ռոջեր Ֆեդերերի մասին։
«Ռոջերը մեծության ու բարձր մակարդակի մարմնացում է, նա փոխել է թենիսը։
Հիմա շատերն են փորձում խաղալ նրա ոճով, շարժվել նրա պես, օգտագործել նրա տեխնիկան։ Նա հանճար է։
Ես նրան համարում եմ մեծագույն խաղացողը», – Ուիլյամսի խոսքերը հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը: