Սպորտ

Ունենք աշխարհի լավագույն մարզչին․ Տոտին՝ Մոուրինյոյի մասին

«Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին իր կարծիքն է հայտնել «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ.

Նա ասել է, որ ունեն աշխարհի լավագույն մարզչին։

«Եթե երիտասարդ լինեի, կցանկանայի, որ նա ինձ մարզեր: Ես չեմ խոսել ակումբից ոչ մեկի հետ: Ինձ հետ որևէ պաշտոնի առաջարկ չեն քննարկել, բայց իմ հեռախոսը միշտ միացված է»,-ասել է Տոտին:

Հիշեցնենք, որ «գայլերի» գլխավոր մարզչի պաշտոնում Մոուրինյոն փոխարինել է Պաուլո Ֆոնսեկային: Պորտուգալացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ.:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ