ԵՄ-ն հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն

Ամենադիտվածներ

image

ԵՄ անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումը՝ Միշելը նշել է, որ պատրաստ են երկրին թեկնածուի կարգավիճակ տրամադրել այն դեպքում, երբ Թբիլիսին կկատարի մի շարք պայմաններ։

Ուկրաինային Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տալը չի ​​նշանակում համաեվրոպական ասոցիացիան ներքաշել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ՝ հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը ԵՄ գագաթնաժողովի շրջանակում։

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոսն էլ Ուկրաինային և Մոլդովային Եվրամիության թեկնածուի կարգավիճակ շնորհելը խորհրդանշական է համարել:

«Սա կարևոր խորհրդանշական ազդանշան է, բայց պարզ է, որ երկու պետության համար դա կլինի երկար ճանապարհ՝ հսկայական բարեփոխումներով, որոնք շատ ժամանակ կպահանջեն»,- ասել է քաղաքական գործիչը։

Եթե Ուկրաինան գոհ է ԵՄ նախաձեռնությունից, ապա Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան հիասթափված են: Թեկնածուի կարգավիճակ ունեցող այս երկու պետությունն այդպես էլ չեն կարողանում դառնալ Եվրամիության լիարժեք անդամ՝ Բուլղարիայի վետոյի պատճառով:

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Ուկրաինային խորհուրդ է տվել ԵՄ-ին արագ մուտք գործելու պատրանքները չփայփայել: «Հյուսիսային Մակեդոնիան 17 տարի է, ինչ թեկնածու է, Ալբանիան՝ 9»,- հիշեցրել է վարչապետը։

Աղբյուրը՝ 1lurer.am

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();