Այս մասին հայտնում է գերմանական Welt am Sonntag հրատարակությունը՝ հղում անելով Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևին։
«Ուղիղ բանակցություններում մեզ ավելի շատ զենք ու զինամթերք են խոստացել։ Կոնկրետ ինչ՝ ժամանակին միասին կհայտարարենք»,- ասել է նա։ Մակեևը նաև նշել է, որ ռազմաճակատում բացակայում են ինքնագնաց հաուբիցները, «Գեպարդ» զենիթային ինքնագնացները, հակաօդային պաշտպանության համակարգերը և զինամթերքը։
Բացի այդ, Ուկրաինան խնդրում է իրեն մատակարարել Leopard տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, այժմ Կիևը բանակցություններ է վարում Բեռլինի հետ այս հարցի շուրջ։
Դեկտեմբերի 7-ին հաղորդվել էր, որ Ուկրաինան Գերմանիայից ստացել է 14 ինքնագնաց հաուբից։