Ուկրաինան ևս մեկ անգամ դիմել է իր բոլոր միջազգային գործընկերներին՝ երկրի զինանոցը պաշտպանական տեխնիկայով համալրելու խնդրանքով։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։
Նախարարի խոսքով՝ Ուկրաինան արտասահմանյան գործընկերներից արդեն ստացել է ավելի քան երկու հազար տոննա զենք։