Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան և Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Կուլեբան։
«Բովանդակալից զրույց թուրք գործընկեր և ընկեր Չավուշօղլուի հետ՝ ՌԴ-ի կողմից ստեղծված անվտանգության ճգնաժամի և Ազովի ու Սև ծովերի սպառնալիքների, լարվածության նվազեցման դիվանագիտական ուղիների վերաբերյալ։ Ողջունում եմ Անկարայի ակտիվ ջանքերը։ Քննարկել ենք Ուկրաինայի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը»,- գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
