Ուկրաինան անպայման կանդամակցի ՆԱՏՕ-ին. Զելենսկի

Ուկրաինան անպայման կանդամակցի ՆԱՏՕ-ին, բայց միայն հանրաքվեից հետո: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Դեպի ՆԱՏՕ ուղղությունը մեր երկրի անվտանգությունն է և մեր բանակի մակարդակը։ Մենք պետք է ուկրաինացիներին պետք է ասենք, թե ինչ բան է ՆԱՏՕ-ն, և որ այն այնքան էլ սարսափելի չէ»,-ասել է Զելենսկին։

Զելենսկին հավելել է, որ երբ ուկրաինացիները պատրաստ լինեն, երկրի իշխանություններն անպայման կքննարկեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։

Ամենաթարմ