fbpx
Աշխարհ

Ուկրաինան ԱՊՀ ևս մեկ համաձայնագիր կդադարեցնի

Ուկրաինայի կառավարությունն երկրի Ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ որոշում է կայացրել դադարեցնել մասնակցությունը ԱՊՀ անդամ պետությունների տարածքներում բեռնատարների կշռման վկայագրի ներդրման մասին միջազգային համաձայնագրին: Այս մասին հայտնում է Korrespondent-ը:

Համաձայնագիրն ԱՊՀ երկրների միջև կնքվել էր 2004 թվականին, իսկ Ուկրաինայում ուժի մեջ էր մտել 2006 թվականին: Համաձայնագրի նպատակն է համակարգել համապատասխան վկայագրերի տրամադրումը, ինչպես նաև հեշտացնել կազմակերպության անդամ երկրների տարածքում սահմանը հատելու գործընթացը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ