fbpx
Աշխարհ

Ուկրաինան արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածությանը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածությանը:

«Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը: Մենք կոչ ենք անում կողմերին գնալ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ մասնավորապես, հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է Նիկոլենկոն «ՌԲԿ-Ուկրաինա»-ի հետ զրույցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ