ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի B խմբում Ուկրաինան սեփական հարկի տակ ընդունեց Պորտուգալիային։
Առաջիկ կեսից հետո Ուկրաինայի հավաքականը հաղթում էր 2-0 հաշվով՝ Յերեմչուկի և Յարմոլենկոյի գոլերի շնորհիվ։ 2-րդ կեսի 72-րդ րոպեին Ստեպանենկոն տուգանային հրապարակում խախտեց կանոններն ու 2-րդ դեղինը ստանալուց հետո հեռացվեց խաղադաշտից։ Նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ռոնալդուն։ Պորտուգալիան շարունակեց մեծ ճնշում գործադրել, բայց ավելին անել չկարողացավ։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց։
Հաղթանակից հետո Ուկրաինան վաստակեց 19 միավոր ու ապահովեց տեղը Եվրոպայի առաջնությունում։ Պորտուգալիան 11 միավորով 3-րդն է։
https://www.youtube.com/watch?v=7ZkXaQ5Wl_Q
Իսկ արդեն A խմբում Անգլիան մրցեց Բուլղարիայի հետ ու ջախջախեց վերջիններիս 6-0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձան Ստերլինգն ու Բարկլին։ 1-ական գոլի հեղինակ էլ դարձան Ռեշֆորդն ու Հարի Քեյնը։
Անգլիան իր խմբում վաստակեց 15 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
https://www.youtube.com/watch?v=sGdNsHLr8Tk