Թուրքիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Սիբիգան թուրքական թուրքական Milliyet թերթին տված հարցազրույցում անդրադարձել է երկու երկրների փոխհարաբերություններին:
Սիբիգան հայտնել է, որ Թուրքիայի հետ իրենք ցանկանում են ինքնաթիռների համատեղ արտադրություն սկսել:
Antonov պետական ավիաշինական ընկերությունը Թուրքիայի օդային շոուների ընթացքում կարող է զարմացնել թուրքական լսարանին աշխարհի ամենամեծ բեռնափոխադրող ինքնաթիռով՝ AN-224 Mriya տեսակով»,-ասել է դեսպանը:
Նա նշել է, որ թեմայի շուրջ շարունակվում են բանակցությունները և հավելել, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել Թուրքիայի հետ ցանկացած համագործակցություն:
«Համատեղ աշխատանքային խմբեր են ձևավորվել: Սպասում ենք թուրքական կողմի արձագանքին: Այս ծրագիրը երկու կողմի համար էլ ռազմավարական նշանակություն ունի: Եվ նաև շատ ենք հավանում թուրքական ASELSAN-ի (ռազմաարդյունաբերական ընկերություն) ավիացիոն համակարգը»- նկատել է Սիբիգան:
Դեսպանն անդրադարձել է նաև այս տարի ստեղծված թուրք-ուկրաինական ընկերությանը, որն անօդաչու թռչող սարքեր է արտադրում: Նրա խոսքով՝ շուտով առաջին թռիչքը կիրականացնի «Akıncı» ԱԹՍ-ն: