Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը հայտարարել է, որ Ուկրաինային կպահանջվի 10 տարի Եվրամիությանն անդամակցելու համար:
«Կարծում եմ, որ Եվրամիության անդամ դառնալու համար անհրաժեշտ է մինչև 10 տարի», – ասել է Կռավչուկը:
Նրա խոսքով՝ այդ ճանապարհն անցնելու համար Ուկրաինայում պետք է բարեփոխումներ իրականացնել, հաղթահարել կոռուպցիան և ներդրումների համար ստեղծել տեխնոլոգիական և ներդրումային պայմաններ:
