Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հրաժարական է տվել. Reuters

Ամենադիտվածներ

f7b1d158b5ac4314876967be0dab800c500x500@2x

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Գործակալությունը նշում է, որ հետախուզական հանրության տեղեկատուի բողոքում ասվում է, որ Վոլքերը փորձել է «զսպել» Ուկրաինայում դեմոկրատ Ջո Բայդենի որդու գործունեությունը հետաքննելու համար Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու նպատակով Թրամփի իրավաբան Ռուդի Գիլիանի ջանքերի վնասը:

Վոլքերի հրաժարականի մասին տեղեկությունը հաստատել են մի շարք ԶԼՄ-ներ: Վոլքերն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2017-ից և զբավում էր Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ