fbpx
Աշխարհ

Ուկրաինայի ՆԳՆ-ն արձանագրել է 280 ընտրախախտում

Ուկրաինայում ընթացող նախագահական ընտրությունների շրջանակում ժամը 12:00-ի դրությամբ իրավապահ մարմինները ստացել են 281 խախտման մասին հաղորդում, գրում է РБК-Украина-ն:

Ուկրաինայում ընտրությունների կարգուկանոնի ապահովման շտաբի ներկայացուցիչ Զորյան Շկիրակը հայտարարել է, որ երկրում ամեն ինչ հանգիստ է, իսկ այդ հաղորդումները ստացվել են անօրինական քարոզչության, քվեաթերթիկների դուրս հանման և սպառնալիքների հետ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին։

Ընտրությունների ընթացքին հետևում է 2700 դիտորդ` 20 միջազգային կազմակերպություններից և 21 պետություններից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ