fbpx
Աշխարհ

Ուկրաինայի քաղաքացիները Վրասստանում կեղծ թղթադրամներ են իրացրել

Մեծ քանակությամբ կեղծ արտարժույթ իրացնելու փաստով Վրաստանում ձերբակալվել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ՝ 1989 թ. ծնված Է.Մ-ն և 1989 թ. ծնված Ա.Ա-ն: Հետաքննության տվյալներով՝ նրանք փոխանակման կետերում վաճառել են 500 եվրոյի կեղծ թղթադրամներ:

Ոստիկանությունը թղթադրամներն առգրավել է որպես նյութական ապացույց։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տարադրամի փոխանակման կետից , ինչպես նաև ուկրաինացիների խուզարկությամբ, ընդհանուր առմամբ առգրավվել է 12 500 եվրո արժողությամբ 500-ական եվրո կեղծ թղթադրամներ:

Վրաստանի ՆԳՆ-ն կեղծ թղթադրամներ իրացնելու փաստով հետաքննություն է սկսում: Նախատեսվում է ազատազրկում՝ 4-10 տարի ժամկետով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ