ԵՄ դեսպանները քննարկել են Ուկրաինայի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու հետ կապված խնդիրները: Խոսքն այն ուկրաինացիների մասին է, որոնք բնակվում են անջատողականների կողմից վերահսկվող Դոնբասի տարածքում: Այս քաղաքացիներին ԵՄ-ը կարող է արգելել մուտքն իր տարածք: Այս պատժամիջոցը հնարավոր է վերաբերի նաև այն քաղաքացիներին, որոնց Վլադիմիր Պուտինը խոստացել էր ՌԴ քաղաքացիություն տրամադրել դյուրացված կարգով` 3 ամսվա ընթացքում:
Այս պատժամիջոցը, սակայն, հեռու է առայժմ իրականություն դառնալուց: ԵՄ անդամ երկրներից առայժմ 7-ն է կողմ այս նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ դյուրացված կարգով անձնագրեր տրամադրելու մասին հրամանը Պուտինը ստորագրել էր մայիսի 1-ին: Ուկրաինան անմիջապես որոշում կայացրեց օրինական չհամարել այդ անձնագրերը: