fbpx
Աշխարհ

Ուկրաինայի շուրջ հակամարտությունը մեծացնում է աշխարհում զանգվածային սովի վտանգը. Մակրոն

Ուկրաինայի շուրջ հակամարտությունը մեծացնում է աշխարհում զանգվածային սովի վտանգը. Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակներում։ Նա արտահայտվել է Twitter-ում.

«Ուկրաինայի պատերազմը հանգեցնում է համաշխարհային սովի վտանգի աճի։ Թուրքիան և Ֆրանսիան կշարունակեն աշխատել՝ ապահովելու հացահատիկի անխոչընդոտ արտահանումը»,- ասել է Ֆրանսիայի պետության ղեկավարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ