fbpx
Աշխարհ

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին:

«Երկրորդ փուլ կլինի»,- տեղեկացրել է Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Տատյանա Սլիպաչուկը:

Նշվում է, որ որոշվել է անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ ոք արդեն չի կարող հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր` Ուկրաինայի ԿԸՀ-ն ընտրությունները կայացած է ճանաչել:

Հիշեցնենք, որ երեկ կայացած ընտրությունների արդյունքում Վլադիմիր Զելենսկու օգտին է քվեարկել ընտրողների 30.2 տոկոսը: Նրան հաջորդում է ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով ստացել է ընտրողների ձայների 16.64 տոկոսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ