Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ են։ Տեղի ժամանակով ժամը 8․00-ին երկրում տեղակայված մոտ 30 հազար ընտրատեղամասերը բացվել են։ Քվեարկությունը կավարտվի 20․00-ին։ Ընտրելու իրավունք ունի Ուկրաինայի 29 մլն բնակիչ։
Քվեարկություն է կազմակերպված նաև 72 երկրում։
Ընտրությունների ընթացքի կհետևեն 2000 դիտորդ։
Նախագահի պաշտոնին հավակնում է ռեկորդային թվով թեկնածու՝ 39։ Քվեաթերթիկի երկարությունը նույնպես ռեկորդային է՝ 80 սմ։
Ըստ սոցհարցումերի՝ առաջատարը «Слуга народа» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին է։ Նրան պատրաստ է աջակցել ընտրողների 29 տոկոսը։ Նրան հաջորդում են «Բատկվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (18,7%) և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (16,5%)։