fbpx
Աշխարհ

WP. Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա. ժամանակագրություն և իրադարձություններ

ukraine-russia-war-timeline

Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա բերել է մահ ու ավերածություններ ամբողջ երկրում։ Ուկրաինացիների համար կյանքը ընդմիշտ փոխվել է։ Միլիոնավոր մարդիկ լքել են իրենց հայրենիքը, մյուսները որոշել են մնալ և կռվել՝ անկախ իրենց ռազմական փորձից: Այս մասին գրում է Վաշինգտոն Փոստը։

2022 թվականի փետրվարի 22-ին սկսեց իրականացվել ներխուժումը։ Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ սկսում են իրականացնել «օպերացիա», որով Ուկրաինան դենացիոնալիզացնելու ու դեմիլիտարիզացնելու են, զուգահեռաբար ճանաչեց օկուպացված Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։

Մարտի 8. ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ուկրաինան լքել է մոտավոր 2 միլիոն մարդ։ Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Ուկրաինան շարունակել է մեղադրել Ռուսաստանին խաղաղ բնակչությանը թիրախավորելու մեջ, նույնիսկ այն դեպքում, երբ երկու երկրները համաձայնության են եկել հումանիտար միջանցքներում կրակի դադարեցման շուրջ: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ շուրջ 4 միլիոն մարդ կարող է լքել երկիրը, քանի որ պատերազմը շարունակվում է:

Մարտի 2. փախստականների թիվը գերազանցում է 1 միլիոնը
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ Ուկրաինայից փախել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Կազմակերպությունն հայտնել է, որ ճգնաժամը «կդառնա Եվրոպայի ամենամեծ փախստականների ճգնաժամն այս դարում» և գովաբանեց հարևան երկրներին՝ Լեհաստանին, Հունգարիային, Մոլդովային, Ռումինիայի և Սլովակիային՝ իրենց սահմանները բաց պահելու համար:

Երկիրը նաև տեսել է ներքին տեղաշարժի աճ: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 12 միլիոն մարդ օգնության և պաշտպանության կարիք կունենա Ուկրաինայի ներսում՝ մոտ 43 միլիոն բնակչություն ունեցող երկրում, քանի որ Ռուսաստանը ուժեղացնում է իր ռազմական հարձակումը:

Մարտի 1. Կիևի հեռուստաաշտարակի և Խարկովի Ազատության հրապարակի ռմբակոծում

Մոսկվան շարունակեց իր հարձակումները ուկրաինական քաղաքների վրա և կարծես թե սաստկացրեց հարձակումները բնակելի թաղամասերի վրա: Կիևում հեռուստատեսային աշտարակի հարվածի հետևանքով այրվել են շենքեր և հայտնաբերվել ծխահարված մարդկանց դիակներ:

Խարկովում ռուսական ռումբերը ավիրել են քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը։

Փետրվարի 28. Կռիվները շարունակվում են Խարկովում և Կիևում
Ներխուժման սկզբից ի վեր, ամենաինտենսիվ հրետակոծության ժամանակ, Ռուսաստանը սաստկացրեց իր հարձակումները Խարկովում՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում:

Փետրվարի 27. ուկրաինացիները փախչում են հարևան երկրներ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ հարյուր հազարավոր ուկրաինացիներ անցել են հարևան երկրներ: Նրանք, ովքեր փախչում էին սրացող մարտերից, հերթերում սպասել են մինչև 36 ժամ: Նրանք մեկնել են Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա և Մոլդովա: Միգրացիայի պատասխանատուները զգուշացրել են, որ իրենք ակնկալում են, որ պատերազմը շարունակվում է և այդ պատճառով թվերը կավելանան:

Փետրվարի 26. Պատրաստվում է հակահարված տալ
Ուկրաինայի կառավարությունը բոլոր քաղաքացիներին կոչ է արել զենք վերցնել՝ Ռուսաստանին հետ մղելու համար։ Մինչ զորքերը շարունակում էին փակել մայրաքաղաքը, Կիևի բնակիչներն արեցին այն, ինչ կարող էին։ Նրանք, ովքեր չեն սովորել կռվել առաջնագծում, մոլոտովի կոկտեյլներ էին պատրաստում:

Խարկովում շարունակվող ներխուժումից զայրացած մարդիկ հերթ են կանգնել՝ կամավոր պայքարի համար:

Արևմտյան Լվով քաղաքում, որը դեռևս մարտեր չի տեսել, բնակիչները անվադողեր, բետոն և ավազի պարկեր են օգտագործել՝ ճանապարհը փակելու ռուսական հնարավոր ներխուժումից:

Փետրվարի 25. Հրդեհ մայրաքաղաքում
Twitter-ում հրապարակված ազդեցիկ տեսանյութում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, շրջապատված պետական պաշտոնյաներով, ասում է, որ կշարունակի պաշտպանել Կիևը։ «Մենք բոլորս այստեղ ենք՝ պաշտպանելով մեր անկախությունը, մեր պետությունը»,- ասել է նա,-«Այդպես էլ կշարունակվի»։

Ավելի վաղ նախագահը տեսաուղերձում ասել էր, որ թիրախ է եղել «Համար 1 թիրախ ռուսական ուժերի համար»։ ԱՄՆ կառավարությունն առաջարկել է նրան օգնել հեռանալ մայրաքաղաքից, սակայն Զելենսկին բազմիցս պնդել է, որ մտադիր է մնալ։

Ռուսական հարձակումները շարունակվել են Կիևի վրա հրետակոծություններով։

Փետրվարի 24. Ռուսաստանը ներխուժում է
Ռուսական ուժերը մոտեցան Կիևին, քանի որ ռազմական փորձագետները նախազգուշացրել էին, որ մայրաքաղաքը կարող է ընկնել օրեր անց: Որոշ ուկրաինացիներ, կանգնած անորոշ ապագայի առաջ, որոշեցին փախչել ավտոբուսներով և գնացքներով: Մյուսները ապաստանեցին երկաթուղային կայարաններում և բունկերներում՝ պաշտպանվելու հրետակոծություններից։

Միևնույն ժամանակ, հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ իրականացրերցին Պուտինի հարձակումների դեմ Ուկրաինայի վրա Ռուսաստանի քաղաքներում, ինչը զայրույթի ցայտուն արտահայտում էր մի երկրում, որտեղ ինքնաբուխ զանգվածային ցույցերն անօրինական են, և ցուցարարներին կարող են սպառնալ տուգանքներ և բանտարկություն:

Փետրվարի 24. Զելենսկու խնդրանքը
Մինչ ռուսական զորքերը շարունակում էին հավաքվել սահմանին, Զելենսկին տեսաուղերձում խաղաղություն խնդրեց՝ անմիջականորեն խոսելով ռուս ժողովրդի հետ՝ նրանց լեզվով։ Ննա զգուշացրեց, որ Կրեմլը հրամայել է մոտ 200,000 զինվոր մուտք գործել իր երկիր։

«Եթե այդ ուժերը հարձակվեն մեզ վրա,- ասել է Զելենսկին,- եթե դուք փորձեք խլել մեր երկիրը, մեր ազատությունը, մեր կյանքը, մեր երեխաների կյանքը, մենք կպաշտպանվենք: Ոչ թե կհարձակվենք, այլ կպաշտպանվենք»:

Փետրվարի 21. Պուտինը ուժեղացնում է հռետորաբանությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրոք ձայնագրված ելույթում ճանաչել է Ուկրաինայի արևելյան Դոնեցկի և Լուգանսկի անջատված տարածքների անկախությունը՝ հրամայելով «խաղաղապահ» զորքեր մտցնել տարածաշրջան, որոնց միայն որոշ հատվածներ են վերահսկվում կրեմլամետ անջատողականների կողմից: Տաղտկալի հայտարարությամբ նա մերժում էր Ուկրաինայի՝ որպես անկախ ազգի օրինականությունը և մատնանշում, թե ինչի է վերածվելու ներխուժումը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ