fbpx
Սպորտ

Ումտիտին վնասվածքի պատճառով բաց կթողնի Անդորրայի ընտրանու դեմ առաջիկա խաղը

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Ումտիտին ժամանակից շուտ հեռացել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարից: Այս մասին հաղորդում է «Բարսելոնա»-ի թվիթերյան պաշտոնական էջը:

 

Սեպտեմբերի 7-ին Ումտիտին վնասվածք է ստացել, իսկ այսօր արդեն ֆրանսիացին ստիպված է եղել լքել հայրենակիցներին:

Ստեղծված իրավիճակի պատճառով 25-ամյա խաղացողը բաց կթողնի ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Անդորրայի ընտրանու դեմ առաջիկա խաղը:

Հիշեցնենք, որ Ումտիտին Ֆրանսիայի հավաքականում փոխարինել էր վնասվածք ստացած Էմերիկ Լապորտին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ