fbpx
Իրավական

Ունենք բոլոր հիմքերը Գրիշա Հակոբյանին կալանքի տակ պահելու․ Արարատի մարզի դատախազ

Քաղցկեղով հիվանդ, այժմ կալանքի տակ գտնվող Արարատի մարզի Արևշատ համայնքի բնակիչ Գրիշա Հակոբյանը մեղադրվում է նաև պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և ՀՀ տարածքն ապօրինի լքելու մեջ: Այս մասին կալանավորվածի բարեկամների և համագյուղացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

«Երբ որ Գրիշա Հակոբյանը տեղեկություններ է ստացել, որ իր նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել կեղծ փաստաթղթեր օգտագործելով ՀՀ սահմանը հատել է: Ընդ որում մի բան էլ նկատի ունենանք, որ մինչև հանցանք կատարելը Գրիշա Հակոբյանը գտնվել է Գերմանիայի հանրապետությունում իր ընտանիքի հետ, որտեղից վտարվել է և որից հետո կեղծ փաստաթղթով ՀՀ սահմանը հատելուց հետո հայտնվել է Գերմանիայում: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը ինքնանպատակ չէ, դա տեղի է ունենում կոնկրետ փաստերի հիման վրա: Մենք բավարար քանակությամբ հիմքեր, որ նա կարող է խուսափել պատասխանատվությունից, քանի որ ընտանիքը գտնվում է Գերմանիայում, ինքն էլ մեկ անգամա ապօրինի հատել է ՀՀ սահմանը»,-ասաց նա:

Արարատի մարզի դատախազն ասաց, որ իրենք պահանջել են հիվանդության մասին փաստաթղթեր, սակայն չեն ներկայացրել:

«Էն տեղեկությունները, որ Գրիշա Հակոբյանը տառապել է քաղցկեղով, բուժվել է, և բուժման արդյունքում մեկ տարի էլ դեղորայքային բուժում է ստանալու, մենք էլ գիտենք: Պատժի կրման հետ անհամատեղելի է, թե չէ ոչ ես, ոչ դուք եք որոշում: Դա կորոշի դատաբժշկական փորձաքննության արդյունքում»,-ասաց մարզի դատախազը:

Նշենք, որ միջադեպից տուժած քաղաքացին նույնպես մանսակցում է բողոքի ակցիային և լրագրողների հետ զրույցում պնդեց, որ կալանավորված Գրիշա Հակոբյանը իրեն օգնել է, հասցրել տուն. «Բողոք չունեմ, Գրիշան ինձ օգնել ա: Չի ճանաչել: Ինձ օգնել բերել ա տուն: Ես պպզած եմ եղել անգիտակից վիճակում: Ես ոչ մի բան չեմ հիշում, բայց ինձ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Գրիշան ասել է, որ ճանաչել է, բերել է տուն»:

Նշենք, որ կալանավորվածը Գերմանիայում է եղել, նրան հետ են կանչել Հայաստան` խոստանալով բուժել :

2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Մինչդեռ հարազատները պնդում են, որ նա տուժողին օգնել է, այդ վնասվածքները պատճառողը այլ քաղաքացի է և այս տարիների ընթացքում տուժողը Գրիշայի դեմ բողոք չի ներկայացրել:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ