fbpx
Իրավական

Արարատի մարզում հայտնաբերվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրություն

Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կանխումն ու բացահայտումը ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Հերթական դեպքը, որ վերաբերում է կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելուն, բացահայտել են ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի տարբեր տներում տնայնագործական եղանակով հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստում և իրացնում Հայաստանի տարբեր մարզերում։

Տեղեկությունները բազմակողմանի ստուգելուց հետո ոստիկաններն այցելել են այդ տներ։ Տեղեկությունները հաստատվել են։

Զննությամբ հայտնաբերվել են տարբեր տարողության ու հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ օղիներ ու կոնյակներ, շշերի խցաններ և դրանց համար նախատեսված դեկորատիվ թիթեղներ, հանրաճանաչ ապրանքանիշերի կոնյակի և օղու դատարկ շշեր, ակցիզային կեղծ դրոշմանիշեր և այլն։

Դեպքերի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ քրեական օրենսգրքի 409-րդ հոդվածի (Իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելումների, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների շրջանառությունը կամ դրանք իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ