fbpx
Առողջապահություն

Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի աճ. Ավանեսյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի աճ, դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ: Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ կերպով զարգանում է, և մենք կանխատեսում էինք, որ վարակի որոշակի ներթափանցում լինելու է ճամփորդություններով պայմանավորված: Մենք զգոն կերպով հետևում ենք, և առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման»,- ասաց նա և նշեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հասկանալի կդառնա՝ վարակը ավելի տարածվելու միտո՞ւմ ունի, թե՞ գնում ենք մի փոքր կայունացման:

Ավանեսյանի խոսքով՝ եթե հանկարծ համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճանի, որ կարիք լինի սահմանափակումներ մտցնել, միանշանակ կարվի, բայց այս պահին նման իրավիճակ չունենք:

Ներկայացնելով վերջին հետազոտության արդյունքները՝ Ավանեսյանը նշեց, որ մեզ մոտ շրջանառվող 9 փորձանմուշից 9-ն էլ եղել է օմիկրոնի ենթաշտամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ