Յունայթեդը և Ռեալը ցանկանում են գնել Այաքսի կիսապաշտպանին

Ամենադիտվածներ

«Մանչեսթերը» նորից սկսել է հետաքրքրվել «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկով:

«Մանչեսթերը» պայքարելու է 23-ամյա ֆուտբոլիստի համար «Ռեալի» հետ։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը: Մադրիդի ակումբը արդեն բանակցել է Վան դե Բեկի տրանսֆերի շուրջ, որը կարժենա 49 միլիոն ֆունտ ստեռլինգ, բայց համաճարակային ճգնաժամը անորոշություն է առաջացրել:

Daily Mail-ը նշում է, որ «Ռեալը» պատրաստ է խաղացողին ձեռք բերել 49 միլիոն ֆունտի դիմաց, իսկ «Մանչեսթերի» փոխնախագահ Էդ Վուդվորդը ցանկանում է ֆուտբոլիստի համար վճարել 36 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Հոլանդիայի առաջնության այս մրցաշրջանում, որն ավարտվեց նախանշված ժամկետից շուտ, վան դե Բեկը «Այաքսի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Ամենաթարմ