«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային վաճառել ՊՍԺ-ին և դրան հասնելու համար ակումբը պատրաստ է դիմել արմատական քայլերի:
Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը՝ ՄՅՈւ-ն մտադիր է 28-ամյա դարպասապահին 25 միլիոն դոլար վճարել, որպեսզի նա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա թիմից:
Ըստ պայմանագրի՝ Դե Խեան ևս մեկ մրցաշրջան կարող է անցկացնել, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները հույս ունեն, որ 25 մլն դոլարը դարպասապահին կստիպի մտափոխվել ու համաձայնել տեղափոխությանը:
ՊՍԺ-ը նոր դարպասապահ է փնտրում իտալացի Ջանլուիջի Բուֆոնի հեռանալուց հետո: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է նաև Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի տարբերակը: