Եվրոպա լիգայի «Աստանայի» դեմ խաղից հետո (1-0)` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար-Սուլշերը խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին:
Անտոնի Մարսիալին, Պոլ Պոգբան և Լյուկ Շոուն չեն մասնակցի Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ հանդիպմանը։ Այս տեղեկությունը հաստատել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը ։
Նորվեգացի մասնագետը հաույս է հայտնել, որ վնասվածք ունեցող մեկ այլ ֆուտբոլիստ Դենիել Ջեյմսը պատրաստ կլինի առաջիկա խաղին:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 5 տուրից հետո ՄՅՈւ-ն վաստակել է 8 միավոր և չորրորդն է մրցաշարային աղյուսակում: Եվրոպա լիգայում ՝«Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով առավելության հասնելով «Աստանայի» նկատմամբ:
Հավելենք, որ «Վեսթ Հեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա կիրակի և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: