Հեղափոխական և օրիգինալ. Uno de 50 իսպանական զարդեր

Ամենադիտվածներ

,
Հեղափոխական և օրիգինալ. Uno de 50 իսպանական զարդեր

Uno de 50 զարդերի բրենդը ստեղծվել է 1996 թվականին մի խումբ տաղանդավոր, հեղափոխական,  երիտասարդ դիզայներների կողմից։

Բրենդի նպատակն է ստեղծել չկրկնվող, օրիգինալ զարդեր։ Նոր մոտեցումներ, թարմ շունչ և քառակուսիներից դուրս մտածելակերպ՝ այս երեք կարևորագույն գաղափարներով է առաջ գնում բրենդը։ Անվանումը՝ Uno de 50 (50-ից մեկը) իր մեջ կարևոր իմաստ է կրում։

Յուրաքանչյուր հավաքածուի մեջ 1 կտորից արտադրվում է 50 համարակալված նմուշ՝ դարձնելով զարդերը չկրկնվող և յուրօրինակ։ Գաղափարը բրենդի հիմնադիրներից՝ Կոնչա Դազ դել Ռոյինն էր։ Ամենաառաջին հավաքածուն նախնական տվյալներով պետք է վերջինը և միակը լիներ, սակայն մեծ պահանջարկ ձեռք բերելով` զարդեդի բրենդը մինչ օրս էլ շարունակում է արտադրել օրիգինալ կտորներ։

Զարդերը իրենց մեջ կրում են մադրիդյան շունչը, ըմբոստության և հեղափոխության ազդեցությունը։

Կարելի է անգամ թեթևակիրեն նկատել իսպանացի հանճարեղ ճարտարապետ Գաուդիի և նկարիչ Դալիի ազդեցությունները։

Uno de 50-ի զարդեդը էքստրավագանտ են, միանշանակ տարբերվող և օրիգինալ։ Զարդերը կրելիս հեշտությամբ կարելի է յուրահատուկ և ինքնավստահ զգալ և ինչ-որ տեղ էլ տեղափոխվել 90-ականների Մադրիդ։

Բրենդի ձեռագիրը ամենաշատը ընդգծում են հետաքրքիր դիզայն ունեզող ապարանջաններն ու մատանիները և ոչ միայն։

Աննա Մարտիրոսյան

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();