fbpx
Ընտրանի

Սպանություն, ինքնասպանություն, գերիներ, դիակներ. ու՞ր է ընթանում քարոզարշավը

nikol pashinyan geriner aliyev

Ընտրարշավի երկրորդ օրն արդեն գերազանցեց նախորդ օրերի «դույելի», ինքնասապանության, բռնությունների ու բռնաճնշումների գեներացմանը։ Մի կողմից թշնամին գերիների միջոցով ճնշումներ է բանեցնում պետության վրա՝ փորձում է ստիպել, որպեսզի Հայաստանը զիջումների գնա Սյունիքի միջանցքի հարցով, իրավունքներից հրաժարվելու հարցով, սահմանների ճշգրտման հարցով։ Ներխուժել է ՀՀ տարածք, նոր գերիների է պատանդառել և փորձում է ահաբեկելով ներազդել երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա, մյուս կողմից՝ նախկին ռեժիմների ղեկավարները և տարբեր տրամաչափի դեմքեր ընդունում են այդ գործընթացները որպես «պաս» ու տարածում վախի ու ատելության մթնոլորտ Հայաստանում՝ այն ուղղելով դեպի իշխանությունները, որպեսզի փորձեն հաղթանակ կորզել։

Նման սցենարներ նույնիսկ հոլիվուդյան բազմասերիալանոց ժամանակակից ֆիլմերում չենք հանդիպի։ Գրվում է մի պատմություն, որը կարող է ավելի դաժան լինել, քան այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ՝ մեր պետականության կորստով։ Սակայն, մի քանի կարևորագույն տարբերություններ կան, որոնք հույս են տալիս՝ ժողովուրդը կկարողանա ճիշտ որոշում կայացնել ու ազատորեն կամարտահայտվել։ Նախ, քաղաքական որոշակի միտք է ձևավորված, երկորդ՝ տեխնոլոգիաները շատ են զարգացել ու ինֆորմացիան կայծակնային է տարածվում, երրորդ՝ նախկին ռեժիմները չեն կարող իրենց մարիոնետներով խաղալ ներքաղաքական խարդավանքներում՝ ի կատար ածելու աթոռակռիվը և ամիջական են հանդես գալիս ու բազմաթիվ սայթաքումներ են ունենում, որոնց հիման վրա հնարավոր է դառնում վերլուծություններ ու եզրահանգումներ անել։ Այս իրավիճակը պարտադրված է 2018-ի Փաշինյանի կողմից իրականացված շարժումով և հաղթանակով, որը տարբեր պատճառներով չկարողացավ ամբողջականանալ։

Ցավալիորեն կարելի է նշել, որ նախկին ռեժիմների այսօրվա ընդդիմադիրները ոչ թե խոսում են զարգացման, զորեղացման, կորուստների ու վնասվածքների ապաքինման նպատակով, համախմբնման ու համերաշխության նպատակով, այլ միայն ու միայն հարվածելով պետականությանը։ Իհարկե, իշխանություններն ու պետականությունը տարբեր երևույթներ են, սակայն նրանք չեն հապաղում հարվածել պետականությանը, որպեսզի հարվածն ուղղվի դեպի իշխանությունները։ Սա ակներև է։ Դա երկու օրինակով հնարավոր է ցույց տալ՝ չնայած, որ անցել է տասնյակները։ Օրինակներից մեկն է Քոչարյանի դաշինքի նախընտրական հոլովակում օգտագործված՝ թշնամու կողմից նկարահանված հայ զինվորների սպանությունները Բայրաքթար կոչվող անօդաչուների միջոցով, մյուսը՝ Սարգսյանի կողմից այսօր հնչեցված գերիների հետ փոխանակման առաջարկն էր Աշոտ Փաշինյանի հետ։

Եկեք հասկանանք, թե ինչ է այս ամենը նշանակում։ Փաստացի դուրս է գալիս, որ Քոչարյանը ադրբեջանական տեսանյութեր է տարածում, որը ահաբեկում է ժողովրդին՝ խորհրդանշելով պատերազմում պարտությունը, անպաշտպան վիճակում հայտնված զինվորները, որպեսզի թուլացնի Փաշինյանի դիրքերը։ Բայց արդյո՞ք սա հայամետ մոտեցում է։ Արդյո՞ք սա թույլատրելի է։ Արդյո՞ք դա բարոյական ու օրինական է։ Ինչու՞ Մոնթեի և այլ հերոսների սպանությունները ընտրական քարոզարշավների ժամանակ Հ1-ի եթերից չէին օգտագործվում՝ հարվածելու նորանկախ Հայաստանի իշխանություններին, Արցախի իշխանություններին։ Միթե՞ այս ամենը թշնամական արարքներ չեն առաջին հերթին հայ ժողովրդի դեմ։ Ինքներդ որոշեք։

Հաջորդը՝ Սերժ Սարգսյանի առաջարկը, որ Փաշինյանն իր որդուն փոխանակի հայ ռազմագերիների հետ։ Սա ի՞նչ է իրենից ներկայացնում։ Այսինքն, պետական պահպանության ենթակա անձին փոխանակել ռազմագերիների հետ և թույլ տալ կամ դրդել, որ պետության ներկայիս ղեկավարն իր որդու պատճառով զիջումների գնա՞ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքների և այլնի հարցով։ Սա ոչ այլ ինչ է, քան հակապետական քարոզչություն։ Իսկ միգուցե՞ հենց Սարգսյանը կամ իր առաջնորդ Վանեցյանը, որն ասում էր, թե կկարողանա ռազմագերիների հարցը մի քանի օրում լուծել, հանձն առնեն բանակցել և իրականացնել այդ փոխանակումը։ Կրկին՝ ինքներդ դատեք։

Այս մանիպուլյատիվ քարոզչությունը բաց չթողեց նաև Փաշինյանը, տեսնելով որդու հրապարակային համաձայնությունը, ասեց, որ պատրաստ են այդ փոխանակմանը, և հրապարակայնորեն, պաշտոնապես դիմեց Ալիևին։ Նա պաշտոնապես առաջարկեց ու լիազորեց, որպեսզի Քոչարյանն ու Սարգսյանը բանակցեն Ալիևի հետ այդ փոխանակման մասին, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչ ջանքեր կգործադրեն նախկիններն այդ հարցը կարգավորելու համար։

Նախորդ ընտրանիում ադրադարձել էինք, թե ինչ նպատակ է հետապնդում գերեվարումները, ՀՀ տարածք ադրբեջանական ահաբեկչական ներխուժումը, ինչով էր կապված այն Փաշինյանի արած հայտարարությանը՝ ուղղված գերիների վերադարձին ու ՀՀ անկախությանը։ Ի պատասխան այդ խոսքերին՝ այսօր էլ հետևեց ևս մեկ գերեվարում։ Սա ալիևյան կլանի գործելաոճն է, որը ներկա փուլում անկայություն է մտցնում ՀՀ ներսում, քանզի դրանից օգտվում են ներքաղաքական խաղերում՝ քարոզչություն կառուցելու և պառակտումներ սերմանելու համար։ Ժողովրդի ասած՝ լեզու են դնում նախկինների բերանը, քանզի վախենում են, որ ՀՀ ժողովրդավարության վերահաստատումը՝ անկախ ընտրությունների արդյունքներից, թե ով կսատանա ժողովրդի քվեն, այն էլ ծանր պարտությունից հետո, ալիքաձև ներխուժելու է իրենց երկիր ու ոչնչացնի իրենց ահաբեկչական ու ցեղասպան ռեժիմին։

Սակայն, ու՞ր է գնալու քարոզարշավը։ Դեռևս ռիսկեր կան, որ այս չարության գեներացիան կարող է տանել քաղաքացիական բախումների։ Միթե՞ կանգ չեն առնելու կողմերը, չե՞ն կարողանալու համաձայնության գալ՝ համերաշխություն ու համախմբում ձևավորեն երկրի ներսում, որպեսզի պետությունը կարողանա ռեալիզացնել ՀՀ սահմանների պաշտպանությունը, ներքին անվտանգությունն ու խաղաղությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ