Երևանի «Ուրարտուն» պաշտոնական կայքը հայտնել է, որ VBET ՀՊԼ-ի առաջին 3 միավորն, արդեն պաշտոնապես, «հանձնվել» է իրենց.
«Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ քննվեց նաև Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Լոռի» – «Ուրարտու» խաղին վանաձորյան ակումբի կողմից հանդիպմանը չներկայանալու հարցը։
Նիստի անդամները «Լոռիի» չներկայանալը համարեցին անհարգելի և համաձայն ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգ»,- ասված է հայտարարության մեջ: