Շարունակվում է բասկետբոլի ՎԲեթ A Լիգայի կանոնավոր առաջնությունը։ 4-րդ տուրում միմյանց ուժերն են չափել «Ուրարտու ՎԲեթ»-ն ու ՖԻՄԱ-ն։
Խաղը կայացել է Օլիմպավանում։ «Ուրարտու ՎԲեթ»-ին հաջողվել է հաղթանակ տանել 30 միավորի առավելությամբ։ Հանդիպումն ավարտվել է 101-71 հաշվով։ Չնայած սրան, հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձել է Թայրեն Ջոնսը (27 միավոր), ով ներկայացնում է ՖԻՄԱ-ն։
Մրցավեճից հետո «Ուրարտու ՎԲեթ»-ը 2-րդ հորիզոնականում է, իսկ ՖԻՄԱ-ն՝ վերջին։