fbpx
Սպորտ

Ուրարտուն խզել է մարզչի հետ պայմանագիրը․ միաժամանակ՝ նշանակվել է նոր մարզիչ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Տիգրան Եսայանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Այս մասին հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ակումբը շնորհակալություն է հայտնել Եսայանին կատարած աշխատանքի, ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Միևնույն ժամանակ հայտնում են, որ ակումբում տեղի են ունեցել նոր նշանակումներ։ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արսեն Պետրոսյանը։ Գլխավոր թիմի մարզչական շտաբը համալրել են նաև Ստեփան Ղազարյանն ու Իգոր Պադերինը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ