Ուրախ եմ, որ արժանացել եմ այս մրցանակին. Մեսսի

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին խոսել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու մասին:

«Ուրախ եմ, որ արժանացել եմ այս մրցանակին: Առաջին անգամ իմ ընտանիքը հնարավորություն ունի անձամբ դիտել, թե ինչպես են այս մրցանակը հանձնում ինձ:

Անհատական մրցանակները կարևոր են ֆուտբոլիստի համար, սակայն «Բարսելոնա»-ի հաղթանակներն ինձ համար առաջնային են»,- նշել է արգենտինացին։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Մեսսին հետևում  թողել Վիրջիլ վան Դեյկին և Կրիշտիանո Ռոնալդուին:

Ամենաթարմ