Կիրակի օրը Ուրուգվայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը։
Ըստ վերջնական պաշտոնական արդյունքների՝ առաջին տեղում իշխող «Լայն ճակատ» կուսակցության սոցիալիստ թեկնածու Դանիել Մարտինեսն է։ Նա ստացել է ձայների 40,52 տոկոսը։ Իսկ երկրորդ տեղում Ազգային կուսակցության թեկնածու Լուիս Լագաժեն է՝ քվեների 29,77 տոկոսով:
Իշխող կուսակցությունը կորցրել է քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում։
Վերլուծաբանները կարծքով, հնարավոր է, որ իշխանությունը փոխվի, քանի որ ավանդական «Կոլորադո» և նորաստեղծ «Բաց քաղաքապետարան» կուսակցությունները, որոնք ստացել են ձայների համապատասխանաբար 12,85 և 11,29 տոկոսը, հայտարարել են ընդդիմադիր թեկնածուին աջակցելու մասին։
Սակայն Մարտինեսն ընդգծել է, որ ընտրության երկրորդ փուլում ընտրողներն ազատ են որոշում, քվեների թվաբանություն չի գործելու, և «Լայն ճակատ»-ը հաջողության է հասնելու։