fbpx
Քաղաքականություն

Ուրիխանյանը չի մասնակցի վարչապետի թեկնածուների հեռուստաբանավեճին

«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի՝ հեռուստաբանավեճին մասնակցելու վերաբերյալ հայտարարություն է տարածվել, որում ասվում է․

«Հանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ ուժերի «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածու Տիգրան Ուրիխանյանին չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։

Հաշվի առնելով վերոգրյալը Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի նշյալ հեռուստաբանավեճին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ