fbpx
Կրթություն

Շուրջ 7500 ուսուցիչներ վերապատրաստվում են

Դպրոցների շուրջ 7500 ուսուցիչների համար մեկնարկել են տեղեկատվական եռօրյա առցանց սեմինարներ, որոնք իրականացվում են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ սեմինարների նպատակն է ուսուցիչներին իրազեկել այն նոր փոփոխությունների մասին, որոնք վեց ուսումնական ոլորտների մասով տեղ են գտել վերանայված հանրակրթության պետական չափորոշչում, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում ու ծրագրերում։ Այդ ոլորտներն են՝ «Հայոց լեզու, գրականություն», «Օտար լեզուներ», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ», «Տեխնոլոգիա» ու «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»:

Ըտս աղբյուրի՝ սեմինարներն իրականացնում են առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը վերանայած աշխատանքային խմբերի 32 փորձագետներ, ինչպես նաև փորձարկող դպրոցներից ընտրված ու վերապատրաստում անցած 23 ուսուցիչներ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ սեմինարների առանցքում փորձագետների մշակած վերապատրաստման մոդուլներն են, որոնք ներառում են հետևյալ թեմաները՝ հանրակրթության պետական չափորոշիչ, փոփոխություններ առարկայական չափորոշիչներում և ծրագրերում, սովորողների ուսումնառության վերջնարդյունքները և կարողունակությունները, դասավանդման մեթոդաբանություն. բովանդակությունը մատուցելու լավագույն եղանակները՝ ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառական ծրագրերը, նախագծային ուսուցում, միջառարկայական կապեր՝ այլ առարկաների հետ հարաբերվող միասնական դասավանդում, գնահատում, սովորողների կարողունակությունների զարգացում, գնահատումների հիման վրա ուսումնական ծրագրի կատարելագործում և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ