fbpx
Երևան

Կանցկացվի Ուտեստ ֆեստ տոնածիսական ճաշատեսակների գաստրոփառատոնը

Երևանում հունիսի 11-ին կանցկացվի «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ճաշատեսակների գաստրոփառատոնը: Այն կմեկնարկի ժամը 17:00-ին Երևանի «Խաչքարերի պուրակում» (մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ) և կտևի մինչև 21:00-ն: Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ փառատոնի նպատակն է հանրությանը, Երևան այցելած զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները:

«Փառատոնի ընթացքում խոհանոցային ոլորտի կազմակերպությունները, ռեստորանների ներկայացուցիչները, տեղական հանրային սննդի արտադրանք ներկայացնող ընկերությունները, ՀՀ-ում գործող սննդի ուսումնաարտադրական քոլեջները և ուսումնարանները առանձին տաղավարներով կներկայացնեն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար և հայկական ավանդական տոները, տոների խորհուրդը, ծիսական ավանդույթները և ուտեսները: Փառատոնի ողջ ընթացքը կուղեկցվի հայկական ազգային երգով ու պարով:

Փառատոնն անցկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ