ԵՊՀ ուսանողական խորհուրդը լրջորեն անհանգստացած է ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին ապօրինի բերման ենթարկելու փաստով և բերման ենթարկելու ընգծված ռեպրեսիվ եղանակով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՊՀ ուսխորհուրդը։
Հայտարության մեջ ասված է.
«Մասնվորապես նրան ազատությունից զրկել են մի դեպքի կապակցությամբ, որի ժամանակ նա գտնվել է այլ վայրում` մասնակցելով ՈՒԽ կազմակերպած հրապարակային միջոցառման: Հատկապես տարակուսելի է ՈւԽ նախագահին բերման ենթարկելու եղանակը: Նա ազատությունից զրկվել է ԵՊՀ վարչական շենքի տարածքում և ԵՊՀ բազմաթիվ աշխատակիցների և ուսանողների աչքի առջև, բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ ձեռնաշղթաներով տեղափոխվել է Ոստիկանության բաժին:
- Բերման է ենթարկվել ԵՊՀ ՈՒԽ նախագահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- ԵՊՀ ռեկտորը հայտնել է՝ ինչու է բերման ենթարկվել ՈՒԽ նախագահը
Նրա հետ փաստացի վարվել են իբրև վտանգավոր հանցագործի, ինչը վնասում է ոչ միայն Դավիթ Ափոյանի,այլ նաև ԵՊՀ ՈւԽ-ի` որպես կարևոր ուսանողական կառույցի բարի համբավին: Այս ամենի կապակցությամբ ակնկալում ենք պատկան մարմինների մանրամասն և հրապարակային պարզաբանումը»։