fbpx
Առողջապահություն

Ուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը հաջողված են համարում. Արսեն Թորոսյան

Ապրիլի 25-ի կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից, թե ինչպես է ընթանում ուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը, ինչին ի պատասխան նախարարն ասաց, որ այն շատ հաջողված ծրագիր են համարում:

«Բավականին լավ է ընթանում ծրագիրը: 2 օր առաջվա տվյալներով` 85 պացիենտի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել: 65-ն առողջացումով դուրս են գրվել, 12-ի կյանքը չի հաջողվել փրկել, որովհետև շատ ծանր վիճակում են եղել: Համարում ենք, որ այս ծրագիրը կարիք ունի նաև ընդլայնվելու և նաև մարզային բժշկական կենտրոններ ընդգրկելու, ինչը մասնագետների օգնությամբ կփորձենք մյուս տարվանից անել», – ասաց նախարարը:

Վարչապետը հարցրեց` կարո՞ղ ենք արձանագրել, որ ինֆարկտից հետո, ինսուլտը՝ ուղեղի կաթվածը, կարող է լիարժեք բուժվել, եթե ժամանակին միջամտություն արվի, և հաստատել, որ դա իրականցվում է պետպատվերի շրջանակներում: Նախարարը դրական պատասխան տվեց և ասաց.

«Այս տարվա բյուջեով նախատեսված էր 400 մլն դրամ, հավանաբար կտեղավորվենք կամ մի քիչ կգերակատարենք, մյուս տարվա կանխատեսումներն ենք անում, գուցե կարիք լինի մի քիչ բյուջեն ավելացնելու: Մյուս տարվա բյուջեով դա կնախատեսենք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ